ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մոռացի՛ր

Մոռացի՛ր
29.05.2024 | 00:09

Աստծո կանչը. Ամենօրյա պատգամներ

Մայիսի 29

Ցավ մի՛ ապրիր ոչ մի բանի համար, նույնիսկ գործածդ մեղքերի ու սխալների համար: Երբ մարդը լեռան բարձունքից դիտում է իր առջև փռված երկրի սքանչելի տեսարանները, ժամանակ չի կորցնում մտահոգվելու նեղությունների ու հոգնությունների, քարքարուտների ու իր գայթումնեերի համար, որ ապրեց վերելքի ընթացքում: Այդպես պետք է լինի նաև քո դեպքում: Ներս շնչիր յուրաքանչյուր օրվա անսպառ օրհնությունները, մոռացիր ամեն ինչ, որ քո հետևում է մնացել:

Մարդն այնպես է կառուցված, որ կարող է կրել միայն քսանչորս ժամվա ծանրությունը, ոչ ավելի:

ՈՒղղաձիգ է մարդը, բայց երբ իր ուսերին է վերցնում անցած տարիների բեռները` կքում է ծանրությունից:

Իսկ երբ իր վրա է առնում նաև գալիք օրերի ծանրությունները այդժամ արդեն կոտրում է իր մեջքը:

Ես խոստացել եմ օգնել ձեզ` այսօրվա բեռները կրելու, անցյալը Ես վերցրել եմ ձեր վրայից, իսկ եթե դուք անմտորեն նախընտրում եք ձեզ վրա վերցնել վերստին անցյալի բեռը և կրել այն, այդժամ, դուք այդպես անելով, իրոք, ծաղրում եք Ինձ` ակնկալելով, որ Ես մասնակցեմ ձեր այդ անիմաստ բեռնակրությանը:

Լավ կամ վատ, օրն ավարտվել է:

Երբ արթնանաս դարձյալ, քո առջև ունես ապրելու քսանչորս ժամ միայն: Ճամփորդության պատրաստվող մարդիկ իրենց հետ վերցնում են միայն այն բեռները, որոնց կարիքը կա ճամփորդության ընթացքում:

Չե՞ս խղճահարվի այն մարդու վրա, երբ տեսնես, որ նա կրում է նաև ահավոր ծանրությունները անցյալ ճամփորդությունների, և դեռ տարիներ առաջ մաշեցրած կոշիկներն ու զգեստները:

Իր մտքի ու հոգու կյանքի մեջ, մարդը հենց այս է, որ անում է առհասարակ: ՈՒրեմն բնավ էլ զարմանալի չէ, որ Իմ խեղճ աշխարհը սրտով հիվանդ է, իսկ հոգով` մաշված:

Դուք այդպես չպետք է անեք:

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ